IntimaLase հեշտոցի լազերային ձգում.
Er:YAG լազերով ոչ աբլատիվ լուսաջերմային ձգման միջոցով իրականացվող հեշտոցի ձգման նորարարական, արտոնագրված և ոչ ինվազիվ թերապիա է:
Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ այն արդյունավետ, արագ և անվանգ պրոցեդուրա է:
Հեշտոցի լազերային ձգման հիմնական ցուցումներն են հեշտոցի կառուցվածքային փոփոխությունները, որոնք սովորաբար առաջանում են ծննդաբերությունից հետո կամ տարիքային փոփոխություններին զուգահեռ:
Ինչպես է իրականացվում IntimaLase-ը:
IntimaLase պրոցեդուրայի հիմքում ընկած են ջերմային էֆեկտներով հագեցած լազերային ձգումը: Այն խթանում է կոլագենի վերակազմավորումը և նոր կոլագենի սինթեզը, որը հանգեցնում է հեշտոցի մաշկի ձգմանը: Պրոցեդուրայի ընթացքում օգտագործվում է 2940 նմ երկարությամբ Er:YAG լազեր, որը հնարավոր է դարձնում հատուկ լազերային էներգիայի հոսքի ուղղորդումը դեպքի հեշտոցի լորձաթաղանթ և կոլագենով հարուստ շեքի փակեղ:
Սովորաբար, մեկանգամյա պրոցեդուրան բավարար է սպասված արդյունքին հասնելու համար: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է կրկնել մեկ ամիս անց:
Պրոցեդուրան չունի վերականգնողական շրջան: Մեկանգամյա պրոցեդուրայի հետո, հեշտոցի լազերին ձգման արդյունքում վերականգնվում է սեռական բավարարվածությունը և կյանքի որակը: